ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՄԵՂՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՂՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-12 14:29:33 ՄԵՂՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 31

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, ապրանքանիշը՝ «Մեղրու զովացուցիչ ըմպելիք»):
Պարզվել է, որ այստեղ առկա են եղել սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ. մասնավորապես՝

- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը, ինչպես նաև հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պատշաճ պահպանումը,
- հատակների, դռների պատերի մի շարք հատվածներ եղել են անհարթ և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները չեն կանխարգելել կեղտի և բորբոսի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը և խոնավության խտացումը,
- սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ: