ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԱՐԾՎԱԲԵՐԴ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱԴՐՎԻ

«ԱՐԾՎԱԲԵՐԴ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱԴՐՎԻ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-12 14:41:28 «ԱՐԾՎԱԲԵՐԴ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱԴՐՎԻ 35

An imageԿասեցվել է անհատ ձեռնարկատեր Ասատուր Վիրաբյանին պատկանող (Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ բնակավայր) «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:
Այսպես՝
- արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չի ապահովել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը,
- պատշաճ չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
- հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- արտադրմասը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: