ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀԱՂԱՐԾԻՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀԱՂԱՐԾԻՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
2026-08-13 12:45:53
27
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանին պատկանող «Հաղարծին» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին բնակավայր):
Հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Ի մասնավորի՝
- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
- արտադրամասի պահեստային մասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից․ պատերի մակերևույթը եղել է քարից, առանց երեսապատման։
Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։