ՊԱՆԻՐ «ԱՐՈՄԱ ԴԵԼ ՎԻՆՈ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԸ ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ
ՊԱՆԻՐ «ԱՐՈՄԱ ԴԵԼ ՎԻՆՈ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԸ ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ
2026-08-14 12:33:52
23
«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) արտադրված պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակն անվտանգ է. այդ փաստն արձանագրվել է լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել պանրի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրության, կասեցումը վերացնելու մասին: