ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-17 11:58:13 ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 52

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Բերդավան բնակավայր):

Հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Ի մասնավորի՝

- արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։

Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։