ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀՐԱՇՔ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀՐԱՇՔ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-18 11:31:00 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀՐԱՇՔ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 301

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի) առկա արտադրատեսակներից:An image

Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք ելակի համով» և «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակների նմուշները՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)» ցուցանիշներով չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: