ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՖՐՈՒԹ ԵՎԱ» ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ՖՐՈՒԹ ԵՎԱ» ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-18 14:38:04 «ՖՐՈՒԹ ԵՎԱ» ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 31

An imageԿասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ղանդիլյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Նոր Կյանք, ապրանքանիշը՝ «Ֆրութ Եվա»):
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ:

Այսպես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,
- չի կանխարգելվել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը,
- չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
- հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը և խոնավության խտացումը,
- դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
- սննդի կառույցը չի ունեցել սանհանգույց և հանդերձարան անձնակազմի համար։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: