ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԾՈՎԻՆԱՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՆՊԵԼԻՔՆԵՐԻ ԵՐԵՔ ՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԾՈՎԻՆԱՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՆՊԵԼԻՔՆԵՐԻ ԵՐԵՔ ՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-21 14:42:54 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԾՈՎԻՆԱՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԸՆՊԵԼԻՔՆԵՐԻ ԵՐԵՔ ՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 26

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել անհատ ձեռնարկատեր Աիդա Քոչարյանին պատկանող «Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի քաղաք, Ծովինար բնակավայր) առկա արտադրատեսակներից:

Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Գազավորված ըմպելիք բարբարիսի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով, իսկ «Գազավորված ըմպելիք տանձի համով» և «Գազավորված ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակների նմուշները՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով, չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: