«ԿՈՐՊՈՒՍ ԳԱՍՏՐՈԲԱՐ»-ՈՒՄ ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ «ԲԵՆԵԴԻԿՏ ՁՎՈՎ ԵՎ ՍԱՂՄՈՆՈՎ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԸ
«ԿՈՐՊՈՒՍ ԳԱՍՏՐՈԲԱՐ»-ՈՒՄ ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ «ԲԵՆԵԴԻԿՏ ՁՎՈՎ ԵՎ ՍԱՂՄՈՆՈՎ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԸ
2026-08-25 15:36:23
32
«Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») արտադրվող «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշի լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են և այն համապատասխանեցվել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Հիմք ընդունելով վերոնշյալը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի արտադրության, կասեցումը վերացվել է։