«ՄՈՒՇ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՈԼԱՅԻ ՀԱՄՈՎ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ
«ՄՈՒՇ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՈԼԱՅԻ ՀԱՄՈՎ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ
2026-08-26 11:12:42
20
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել «Գոռմուշ» ՍՊ ընկերության պատկանող «Մուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասում առկա արտադրատեսակներից (Լոռու մարզ, ք․ Վանաձոր):
Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: