ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՌՈՅԱԼ ՖՈՒԴ» ՖՈՒԴ ԿՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՌՈՅԱԼ ՖՈՒԴ» ՖՈՒԴ ԿՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-28 14:05:01 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՌՈՅԱԼ ՖՈՒԴ» ՖՈՒԴ ԿՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 37

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել «Առողջ սնունդ 2023» ՍՊԸ-ին պատկանող «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Թբիլիսյան 22/7), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝
- սննդի կառույցի հատակի մակերևույթը մասամբ եղել է վնասված՝ ենթակա վերանորոգման,
- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա են եղել անհարթություններ և անցքեր,
- առաստաղները գտնվել են ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: