ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՈՍԿԵ ԿԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈԻՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՈՍԿԵ ԿԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈԻՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
2026-08-28 16:20:52
31
«Ոսկե Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի) արտադրված «Կաթ պարունակող մթերք Չանախ», «Պանիր Լոռի», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով Լոռի» արտադրատեսակներն անվտանգ են. այդ փաստն արձանագրվել է լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ նշված արտադրատեսակների արտադրության, կասեցումը վերացնելու մասին: