ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-08-31 11:57:30 ԿԱՍԵՑՎԵԼ Է ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 31

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել «Էմտա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝
- սննդամթեքի հետ շփման մեջ գտնվող գույքը չի գտնվել նորոգ վիճակում, մակերեսը եղել է անհարթ, որի պատճառով հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,
- սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: