ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Հնարավորություն ձկնարտադրողների համար. ԱՄԷ արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք

Հնարավորություն ձկնարտադրողների համար. ԱՄԷ արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-09-02 11:49:02 Հնարավորություն ձկնարտադրողների համար. ԱՄԷ արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք 47

An imageՀարգելի՛ տնտեսավարողներ,

Տեղեկացնում ենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։

Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար:

Պահանջվող խմբաքանակներն են՝

իշխան ձուկ, քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին։

Եթե ձեր ընկերությունն ունի նշված քաշի խմբաքանակները և պատրաստ է համագործակցել արտահանող կազմակերպության հետ, առաջարկում ենք կապ հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ (Կոնտակտային անձ՝ Արթուր Մամիկոնյան, էլ. հասցե՝ artur.mamikonyan@ssfs.am, հեռ՝ 015404040-220):