ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԱԼԻՇԿԱ N1» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՏԱՆՁԻ ՀԱՄՈՎ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԱԼԻՇԿԱ N1» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՏԱՆՁԻ ՀԱՄՈՎ ԼԻՄՈՆԱԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
2026-09-04 14:58:42
22
Անհատ ձեռնարկատեր Վահե Կոստանյանին պատկանող «Մալիշկա N1» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, բնակավայր Մալիշկա) իրականացված զննման ընթացքում նմուշառված և լաբորատոր փորձաքննության ներկայացված «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը «ՄԱՄՔ» (մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի, արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: