ԾԱՂԿԱՁՈՐԻ «ՌԻՊԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԽՈՀԱՆՈՑԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ
ԾԱՂԿԱՁՈՐԻ «ՌԻՊԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԽՈՀԱՆՈՑԸ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ
2026-09-09 14:54:20
61
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կրկնակի ստուգում է իրականացվել «Առողջարան «Ռիպա»» ՍՊ ընկերությանը պատկանող «Ռիպա» հյուրանոցի խոհանոցում (Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Կեչառեցու փողոց, 2-րդ հողատարածք) և արձանագրվել, որ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: