ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ «ՀԱՎԻ ՇԱՈՒՐՄԱ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԸ
ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ «ՀԱՎԻ ՇԱՈՒՐՄԱ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԸ
2026-09-09 14:58:13
19
Անհատ ձեռնարկատեր Վահագն Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սվաճյան 12 շենքի դիմաց) արտադրվող «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ վերացվել են նախկինում հայտնաբերված մանրէաբանական խախտումները։
Հիմք ընդունելով վերոնշյալը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրության, կասեցումը վերացվել է։