ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉԻ ԳՈՐԾԻ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉԻ ԳՈՐԾԻ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-09-09 16:14:29 ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԸ ՉԻ ԳՈՐԾԻ 16

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնելու անհատ ձեռնարկատեր Լևոն Չոբանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, Խորեն Պալյան փողոց 21/1), քանի որ, համաձայն ստուգման արդյունքների, այն չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:

Մասնավորապես՝
- սննդի կառույցի առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
- սննդի կառույցի սանհանգույցի դուռը բացվել է սննդամթերքի մշակման սենյակի մեջ։

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: