«ՏԱՐՈՆ-ՋՈՒՐ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ
«ՏԱՐՈՆ-ՋՈՒՐ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ
2026-09-25 15:32:34
27
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մասնակի վերացվել «Տարոն-Ջուր» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Մեն»):
Կասեցման վերացումը մասնակի է, քանի որ, արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները վերացվել են և այն կրկին կարող է գործել, սակայն լաբորատոր հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ընկերությունում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. փորձաքննության ներկայացված նարնջի, թարխունի, տանձի, ելակի համերով, ինչպես նաև «Կոլա» և «Թիֆլիսի» գազավորված զովացուցիչ ըմպելիքների նմուշները՝ «ՄԱՄՔ» (մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ) և «խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)», իսկ դեղձի համով գազավորված զովացուցիչ ըմպելիքի նմուշը՝ «ՄԱՄՔ» (մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ), «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով և «խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Այսպիսով՝ «Տարոն-Ջուր» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, շարունակում է մնալ կասեցված:
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակների համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված նորմերին: