Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
2026-10-16 16:08:53
27
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Քնարիկ Հարությունյանին պատկանող, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Վ․ Չերազի 8 գ հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,
- սննդի կառույցի պատերը, առաստաղը չեն պահվել նորոգ վիճակում, եղել է կեղտի կուտակում, մասնիկների թափվելու վտանգ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: