Կասեցվել է նարինջի և տանձի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Կասեցվել է նարինջի և տանձի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
2026-10-16 18:06:50
27
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող և Տավուշի մարզ, Նոյեմբերյանի համայնք, գյուղ Բերդավան, 10-րդ փողոց, 1-ին փակուղի 4 հասցեում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում իրականացված զննման շրջանակներում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք նարինջի համով» արտադրատեսակի նմուշը «ՄԱՄՔ» ցուցանիշով, «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» «ՄԱՄՔ» և «Խմոր/բորբ (գումարային)» ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք նարինջի համով», «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։