ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը    

Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը    

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-10-16 19:21:07 Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը     21

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վիլ ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Ֆիդայինների 71 հասցեում գործող միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինության բնական և մեխանիկական օդափոխության միջոցների քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,
- արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- առաստաղն ապահով չի եղել, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: