ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Վերացվել է Մեծավանում արտադրվող «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրության կասեցումը

Վերացվել է Մեծավանում արտադրվող «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրության կասեցումը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-10-19 13:08:24 Վերացվել է Մեծավանում արտադրվող «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրության կասեցումը 22

An image Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վաչագան Գասպարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող, Լոռու մարզ, գյուղ Մեծավան, Կոմիտասի 5/1 հասցեում գործող պանրի արտադրամասում իրականացված ստուգման շրջանակներում կատարվել է լաբորատոր կրկնակի փորձաքննություն։
Ըստ փորձաքննության արձանագրության՝ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է: