Վերացվել է «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրության կասեցումը
Վերացվել է «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրության կասեցումը
2026-10-20 12:30:07
27
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միլլկաթ» սահմանափակ պատաասխանատվությամբ ընկերության՝ ք․ Երևան, Թբիլիսյան 15 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ «Լոռի պանիր 50%» արտադրատեսակում նախկինում հայտնաբերված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները վերացվել են:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է: