Վերացվել է կոլայի և տանձի համով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության կասեցումը
Վերացվել է կոլայի և տանձի համով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության կասեցումը
2026-10-26 16:55:44
24
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Քվիմագո» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Ներսիսյան թաղամաս, 11-1/1 հասցեում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում լաբորատոր փորձարկման արձանագրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» և «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է: