Վերացվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրության կասեցումը
Վերացվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրության կասեցումը
2026-10-27 15:36:51
33
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ռոմիկ Հակոբյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Լոռու մարզ, գյուղ Կաթնառատ, 6-րդ փողոց, 1-ին նրբանցք 6 հասցեում գործող պանրի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ լաբորատոր փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է: