Կասեցվել է «Միլագրո» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Կասեցվել է «Միլագրո» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
2026-10-29 10:51:53
30
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միլագրո գրուպ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Թումանյան փողոց շենք 8-8/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝
- սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- սննդի կառույցի առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հավանականությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: