ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-11-03 16:13:04 ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 26

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Գայանե Մարտիրոսյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, փ․ 5 1/2 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինության պատերի մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
-սառնարանի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի հեշտորեն լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել,
-կաթի ընդունման տեղամասի, սառնարանի առաստաղները չեն կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը,
- որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ և բեռնարկղեր չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,
- արտադրական շինության ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանները ապահովված չեն եղել տաք ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: