ՎԵՐԱՑՎԵԼ Է «ԿԱԹՆԱՅԻՆ ՃԱՐՊԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՈՎ ԿԱԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԹԵՐՔ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՄԱԾՈՒՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ» ԵՎ «ԹԱՆ ԱՌԱՆՑ ԳԱԶ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
ՎԵՐԱՑՎԵԼ Է «ԿԱԹՆԱՅԻՆ ՃԱՐՊԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՈՎ ԿԱԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԹԵՐՔ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՄԱԾՈՒՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ» ԵՎ «ԹԱՆ ԱՌԱՆՑ ԳԱԶ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
2026-11-04 09:08:39
26
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Արա-Արեգ» ՍՊ ընկերության՝ Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք, 1-ին փողոց 108, 108/1 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք պատրաստված մածունի տեխնոլոգիայով» և «Թան առանց գազ» արտադրատեսակներում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ այդ արտադրատեսակների արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: