ՄԵԾԱՎԱՆԻ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՄԵԾԱՎԱՆԻ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
2026-11-04 14:05:57
30
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վաչագան Գասպարյան» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Պանիր Լոռի 45%» արտադրատեսակի արտադրության, կասեցումը (Լոռու մարզ, գյուղ Մեծավան):
Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ փաստվել է, որ այդ արտադրատեսակում նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: