ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՍԻԹԻ»-Ի ՄԻ ՔԱՆԻ ԱՂՑԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ՍԻԹԻ»-Ի ՄԻ ՔԱՆԻ ԱՂՑԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-11-05 17:08:58 «ՍԻԹԻ»-Ի ՄԻ ՔԱՆԻ ԱՂՑԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 20

An imageԿասեցվել է «Սիթի» ՍՊ ընկերությանը պատկանող աղցանի արտադրամասի (Երևան, Սեբաստիա 143) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ աղցան «Մայրաքաղաքային», աղցան «Կուսկուս», աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և աղցան «Հունական» արտադրատեսակների արտադրությունը:

Ստուգման ընթացքում առկա արտադրատեսակներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ աղցան «Մայրաքաղաքային», աղցան «Կուսկուս» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և աղցան «Հունական» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

«Սիթի» ՍՊ ընկերության պատասխանատուներին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և նշված արտադրատեսակները համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: