ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԱՆՐԱՅՆԱՑՎՈՒՄ ԵՆ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԱՆՐԱՅՆԱՑՎՈՒՄ ԵՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-11-05 20:09:41 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԱՆՐԱՅՆԱՑՎՈՒՄ ԵՆ 26

An imageԱյսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում Mediahub-ի թղթակիցը հարց է հնչեցրել կաթնամթերքի շուկայում իրականացվող անկախ հետազոտության մասին և մտահոգություն հայտնել, թե այդ ոլորտի պատկան մարմինը «մեզ չի ահազանգում կամ գոնե կասեցնում վտանգավոր մթերքի վաճառքը»։

Տեղեկացնում ենք, որ լրագրողի մտահոգությունն անհիմն է և առաջարկում ենք հետևել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքին և սոցիալական հարթակների էջերին. սննդամթերքում, մասնավորապես՝ կաթնամթերքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների մասին արվել է հանրային իրազեկում, դրանք լայնորեն տարածվել և լուսաբանվել են նաև զանգվածային լրատվամիջոցներով, այդ թվում՝ Mediahub-ում:

Տեղեկանք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում իրականացրել է պլանային 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում (հիմնական կասեցումները տրվել են ԱՑԽՄ ցուցանիշով, ինչը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք):

Միաժամանակ իրականացվել է արտապլանային 86 ստուգում, որոնցից 37-ում հայտնաբերվել են խախտումներ (այստեղ ներառված են նաև վերստուգումները (մեկ կազմակերպությունում կարող է լինել մի քանի վերստուգում՝ կախված լաբորատոր փորձաքննության արդյունքներից))։

Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները և կասեցումները հրապարակվել-հանրայնացվել են:

Ինչ վերաբերում է կաթնամթերքի շուկայում վերջերս անցկացված անկախ փորձաքննությանը, որի արդյունքում 11 ընկերությունների արտադրանքներում արձանագրվել էին մանրէաբանական անհամապատասխանություններ, ապա դրանց մասին հրապարակումը ևս ընդունվել է որպես ահազանգ և այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն:

Սպառողի անվտանգության ապահովումը մեր առաջնահերթությունն է, Տեսչական մարմինն աշխատում է հրապարակային և թափանցիկ, սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված յուրաքանչյուր խախտում և անհամապատասխանություն անմիջապես հանրայնացվում է:

Հետևեք մեր հրապարակումներին բոլոր հարթակներում հետևյալ հղումներով՝

https://snund.am/hy/page/news/74

https://www.facebook.com/snund.am

https://www.instagram.com/ssfs_armenia?rpxt=MXg3NDNjMXU3MWxhaA%3D%3D&utm_source=qr

https://www.tiktok.com/@ssfs_armenia?_r=1&_t=ZS-9B9LGDSnSMb

https://t.me/foodinspectorate

https://www.youtube.com/@%D5%80%D5%80%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B6%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B9