ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ԱՐԾՎԱԲԵՐԴ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ

«ԱՐԾՎԱԲԵՐԴ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-11-12 13:57:48 «ԱՐԾՎԱԲԵՐԴ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ 29

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ասատուր Վիրաբյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ բնակավայր, ապրանքանիշը «Արծվաբերդ»):

Այս կազմակերպությունում իրականացված տեսչական կրկնակի ստուգմամբ հաստատվել է սանհիգիենիկ նորմերի համապատասխանությունը սահմանված պահանջներին: