ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ ԴՊՐՈՑԻ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ. ԿԱՍԵՑՎԵԼ Է       

ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ ԴՊՐՈՑԻ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ. ԿԱՍԵՑՎԵԼ Է       

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-11-16 16:58:53 ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ ԴՊՐՈՑԻ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ. ԿԱՍԵՑՎԵԼ Է        38

«ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցը (Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, Արցախի փողոց, տնակ 5) աշխատում է սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում. խախտումներն արձանագրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Փաստվել է, որ՝
- խոհանոցի պատերը և հատակը պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, առկա են բորբոսի նշաններ, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
- առաստաղը կառուցված չէ այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Շիրակամուտ գյուղի դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին: