ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«ՄԵՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿԱՐՏԱԴՐՎԵՆ

«ՄԵՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿԱՐՏԱԴՐՎԵՆ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-11-16 17:07:28 «ՄԵՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԼԻՄՈՆԱԴՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿԱՐՏԱԴՐՎԵՆ 65

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Տարոն-Ջուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «գազավորված զովացուցիչ ըմպելիք նարնջի համով», «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով», «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով», «գազավորված զովացուցիչ ըմպելիք ելակի համով», «գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք «Կոլա»», «գազավորված զովացուցիչ ըմպելիք «Թիֆլիսի»» արտադրատեսակների արտադրական գործունեության, կասեցումը (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Մեն»):

Իրականացված լաբորատոր կրկնակի փորձաքնությունն արձանագրել է այս արտադրատեսակների անվտանգությունը: