«ԻԳԻԹ»-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
«ԻԳԻԹ»-Ի ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
2026-11-17 10:53:53
24
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել «Իգիթ» ՍՊ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» և «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» արտադրատեսակների արտադրության, կասեցումը վերացնելու մասին:
Լաբորատոր փորձաքննությամբ արձանագրվել է, որ այդ արտադրատեսակներում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են: