Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
2022-02-11 14:21:18 988
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Կասեցման հիմք են հանդիսացել հայտնաբերված խախտումները. մաքուր-նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: