Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել սննդի շղթայի օբյեկտներում
Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել սննդի շղթայի օբյեկտներում
2022-02-16 14:14:15 1159
Փետրվարի 14-ին և 15-ին ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի 155 օբյեկտներում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը:
Խախտումներ հայտնաբերվել են 4 տնտեսավարողի մոտ, կազմվել են արձանագրություններ:
Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: