Հացի երկու արտադրամաս վերսկսել է աշխատանքը
Հացի երկու արտադրամաս վերսկսել է աշխատանքը
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2022-02-25 11:18:58 1100
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Թոմ Մխոյանին (Շիրակի մարզ) և Մհեր Հակոբյանին (Գեղարքունիքի մարզ) պատկանող հացի արտադրամասերի արտադրական գործունեության կասեցումը:
Որոշման համար հիմք են ծառայել Գեղարքունիքի և Շիրակի մարզերի տեսուչների վերստուգիչ այցելությունները նշված արտադրամասեր: Պարզվել է, որ արտադրություններում շտկել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները: