ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է արտադրության առանձին գործառույթը

Կասեցվել է արտադրության առանձին գործառույթը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-03-01 17:01:08 Կասեցվել է արտադրության առանձին գործառույթը 1036

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող հացի, կրեմային հրուշակեղենի և խմորային հիմքով կիսապատրաստվածքների արտադրամասերում (քաղաք Նոր Հաճն):

Արդյունքում՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել հացի արտադրամասում, մասնավորապես` մաքուր և նորոգ չեն եղել ոչ միայն արտադրական սենքի պատերը, այլև սարքավորումները, գործիքները և դարակաշարերը:

«Լիլիթ և Սյուզի» ՍՊԸ առանձին գործառույթը՝ հացի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: