ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Մարտի 5-ին և 6-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել սննդի շղթայի օբյեկտներում

Մարտի 5-ին և 6-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել սննդի շղթայի օբյեկտներում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-03-09 12:30:21 Մարտի 5-ին և 6-ին ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել սննդի շղթայի օբյեկտներում 1138

An imageՀանգստյան օրերին՝ մարտի 5-ին և 6-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի սննդի շղթայի 51 օբյեկտներում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը:

Խախտումներ հայտնաբերվել են 12 տնտեսավարողի մոտ, կազմվել են արձանագրություններ:

Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: