ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Յուրաքանչյուրս հանդիսանում ենք սպառող, հետևաբար այսօր մեր իրավունքների պաշտպանության օրն է

Յուրաքանչյուրս հանդիսանում ենք սպառող, հետևաբար այսօր մեր իրավունքների պաշտպանության օրն է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-03-15 16:54:18 Յուրաքանչյուրս հանդիսանում ենք սպառող, հետևաբար այսօր մեր իրավունքների պաշտպանության օրն է 1399

An imageԱյս տարի Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ մարտի 15-ը, աշխարհում նշվում է հոբելյանական 60-րդ անգամ: Հայաստանում այն կարևորվում և արդեն 5 տարի է, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ, նշվում է պետական մակարդակով:

2022 թվականի հայաստանյան համաժողովն ու մարտի 7-ից մեկնարկած իրազեկման միջոցառումներն անցկացվել են «Անվտանգությունն ու առողջությունը՝ առաջնահերթություն» կարգախոսի ներքո:

Գիտակրթական հաստատությունների, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և, իհարկե, սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների մասնակցությամբ կազմակերպված մի շարք կլոր սեղանների ընթացքում քննարկվել են անվտանգության, առողջության ապահովման ու սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գիտական զարգացումները, hասարակական կազմակերպությունների ու տնտեսավարողների դերն ու անելիքները։

Մարտի 15-ին կազմակերպված համաժողովում ելույթներով հանդես են եկել սպառողների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները՝ խոսելով սպառողների իրավունքների ու դրանց պաշտպանությանը միտված գիտելիքների ու կարողությունների զարգացման, պահանջատեր ու պատասխանատու լինելու, ինչպես նաև՝ այդ կառույցների ու սպառողների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին:

An imageՈղջունելով ներկաներին՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը արձանագրել է, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործընկեր կառույցների հետ համատեղ աշխատելու մեծ ասպարեզ կա՝ առաջացող խնդիրներին ճիշտ ու համապարփակ լուծումներ տալու տեսանկյունից։ Դա անպայմանորեն կնպաստի սպառող-պետական կառույց հետադարձ կապի զարգացմանն ու վստահության աճին: «Յուրաքանչյուրս հանդիսանում ենք սպառող, հետևաբար այսօր մեր իրավունքների պաշտպանության օրն է»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը:

An imageԽորհրդաժողովի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լիլիթ Սահակյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բոլոր միջոցառումները կազմակերպվել են ՍԱՏՄ բազմամյա գործընկերոջ՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի, ակտիվ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ:

Տեղեկացում - Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Դեռևս 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական իրավունքները: Մարտի 15-ը, իբրև տոն, նշվել է 1983 թվականին, իսկ արդեն 1985-ի ապրիլի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է սպառողների շահերի պաշտպանության ուղենիշները, ինչին հաջորդել են սրանց միջազգային ճանաչումն ու լեգիտիմությունը: Իրավունքներն են՝ անվտանգության, ընտրության, տեղեկացված և լսելի լինելու, վնասի փոխհատուցման, սպառողական ոլորտում կրթություն ստանալու, հիմնական պահանջմունքների բավարարման, առողջ շրջակա միջավայր ունենալու: