ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Եվս մեկ հացի արտադրամաս վերսկսել է գործունեությունը

Եվս մեկ հացի արտադրամաս վերսկսել է գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-03-18 15:28:03 Եվս մեկ հացի արտադրամաս վերսկսել է գործունեությունը 1003

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Երևան), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով:

Ստուգումը ցույց է տվել, որ այս արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: