Սերգեյ Դանկվերտը և Գեորգի Ավետիսյանը պայմանավորվել են Ռուսաստանում և Հայաստանում բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրման շուրջ
Սերգեյ Դանկվերտը և Գեորգի Ավետիսյանը պայմանավորվել են Ռուսաստանում և Հայաստանում բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրման շուրջ
2022-04-22 18:10:11 837
Ապրիլի 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հանդիպումը։
Կողմերը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի համար և հաստատել իրենց մտադրությունը՝ զարգացնելու համագործակցությունը հեռահար եղանակով։
Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ռոսսելխոզնադզորի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ապրիլի 19-ին բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրման վերաբերյալ ստորագրված Արձանագրության բնօրինակների փոխանակումն էր։
Էլեկտրոնային համակարգերի փոխազդեցության վերաբերյալ կողմերի սկզբունքային համաձայնությունը կարևոր քայլ է մատակարարումների հետագծելիությունն ապահովելու համար, ինչը հեշտացնելու է բուսական արտադրանքի առևտուրը երկու երկրների միջև։