ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան֊հանդիպում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան֊հանդիպում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-04-28 15:11:31 Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան֊հանդիպում 946

An imageՀայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան֊հանդիպում` ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի, ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողների մասնակցությամբ։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորել է Անասնաբույժի օրը Հայաստանում պաշտոնապես ամրագրելու ՀՀ կառավարության որոշման մասին` շեշտելով, որ դրա ընդունումը նաև ՍԱՏՄ ղեկավարի և մասնագետների ջանքերի արդյունքն է։

An imageՄենք որդեգրել ենք անասնաբուժություն մասնագիտությունը հանրայնացնելու քաղաքականաություն,֊ ողջունելով մասնակիցներին` վստահեցրել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը` նշելով, որ այդ հարցում վերջին երեք տարիների ՍԱՏՄ ջանքերը որոշակի դրական արդյունք են ապահովել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական և գիտական հաստատությունների դերը անասնաբուժության զարգացման, մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու գործում, ոլորտի վերհսկողության դժվարությունները, առանձնահատկություններն ու ձեռքբերումները։ ՍԱՏՄ ղեկավարը պատասխանել մասնակիցներին հուզող հարցերին: