Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ՝ 5-րդ ձև, չունեցող մսեղիքը ոչնչացվել է
Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ՝ 5-րդ ձև, չունեցող մսեղիքը ոչնչացվել է
2022-05-18 11:23:54 956
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և Գարեգին Նժդեհ 3 հասցեներում գործող Տիտան-93 ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում:
Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 4,5 կգ գառան միս, 2,5 կգ տավարի ենթամթերք (լյարդ)՝ առանց սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականի, 43,5 կգ տավարի միս՝ մսեղիքի վրա առանց կնիքի առկայության, ինչի պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել ու պարզել՝ արդյոք այն սպանդանոցային ծագում ունի, թե՝ ոչ, ինչպես նաև քաբաբի համար նախատեսված ֆարշ՝ 9 կգ հավի և 5 կգ տավարի առանց անվտանգությունը հիմնավորող փաստաթղի առկայության:
Նշված խմբաքանակների իրացումը սահմանված կարգով կասեցվել է և ոչնչացվել: