ԿԱՀԿ-ին անդամակցությունն ապահովում է մեր երկրից կենդանական ծագման մթերքի արտահանումը
ԿԱՀԿ-ին անդամակցությունն ապահովում է մեր երկրից կենդանական ծագման մթերքի արտահանումը
2022-05-24 18:06:58 924
Մեկնարկել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) 89-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանը, որն այս տարի անցկացվում է հիբրիդային՝ առկա և առցանց, տարբերակով, և որի հայաստանյան պատվիրակն է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Ցամաքային և ջրային կենդանիների առողջության համատեքստում՝ նստաշրջանի պատվիրակները քննարկում են հիվանդությունների կանխարգելման և պայքարի միասնական մոտեցումների, հակաբիոտիկների դիմադրողականության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, կենդանի կենդանիների և կենդանական ծագման մթերքների, կերերի արտահանման և ներմուծման, տարանցիկ փոխադրման, անասնաբուժական պահանջների, ուղեկցող փաստաթղթերի, ինչպես նաև լաբորատոր կարողությունների հզորացմանը վերաբերող հարցեր։
Առանց այս կազմակերպությանը մեր երկրի անդամակցության հնարավոր չի լինի կենդանական ծագման մթերքների արտահանումը: