ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Վերացվել են սննդի շղթայի երկու կազմակերպությունների գործունեության կասեցումները

Վերացվել են սննդի շղթայի երկու կազմակերպությունների գործունեության կասեցումները

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-06-09 12:29:26 Վերացվել են սննդի շղթայի երկու կազմակերպությունների գործունեության կասեցումները 750

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության (Սյունիքի մարզ, ք. Կապան) և «Հարատիդ» ՍՊԸ-ին պատկանող լիմոնադի արտադրության (Լոռու մարզ, ք. Վանաձոր) գործունեության կասեցումները:

Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Լոռու և Սյունիքի մարզային կենտրոնների տեսուչների կրկնակի ստուգումները նշված կազմակերպություններում. փաստվել է, որ դրանցում շտկվել են նախորդիվ հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները: