ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը՝ մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմք

Զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը՝ մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմք

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-06-29 16:05:01 Զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը՝ մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմք 884

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, քաղաքապետարանից ստացված ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրությունում:
Արդյունքնում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն եղել մաքուր և նորոգ, չի եղել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը:
Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Երևանի քաղաքապետարանից այս արտադրամասում տիրող իրավիճակի մասին տեղեկացել, ուսումնասիրել և ՍԱՏՄ-ին էին ահազանգել օտարերկրացի զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութի հիման վրա: