ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է նոր միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ

ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է նոր միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-07-04 18:31:05 ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է նոր միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ 918

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է «Բյուրո Վերիտաս» համաշխարհային կազմակերպության կողմից միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման սերտիֆիկատ՝ ISO 35001։2019։ Փաստաթուղթը հավաստում է, որ ՍԱՏՄ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կառավարումը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ Սերտիֆիկացման շրջանակը ներառում է ցամաքային և ջրային կենդանիների ինֆեկցիոն և ինվազիվ հիվանդությունների, այդ թվում՝ հատուկ վտանգավոր հարուցիչների դեպքում, ախտորոշիչ, գիտական և մոնիթորինգային հետազոտությունները։

Հարկ է նշել նաև, որ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը հանդիսանում է ՀՀ-ում առաջին պետական լաբորատոր կառույցը, որը ներառված է ԵԱՏՄ փորձարկման լաբորատորիաների ցանկում և միաժամանակ տրամադրում է ԵՄ անդամ ու այլ երկրներում փոխճանաչելի լաբորատոր ծառայություններ: